ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարարն ու ռուս խաղաղապահների ղեկավար Մուրադովը հանդիպել են

Արշակ Կարապետյանն ու Ռուստամ Մուրադովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
ՌԴ խաղաղապահ ստորաբաժանման ղեկավարը շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարին պետակա բարձր պաշտոն ստանձնելու կապակցությամբ։
Министр обороны Аршак Карапетян встретился с руководителем Российского миротворческого контингента в Карабахе, генерал-лейтенантом Рустамом Мурадовым (5 августа 2021). Еревaн
Ռուստամ Մուրադով
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ խաղաղապահ առաքելությանն առնչվող ընթացիկ հարցեր, ինչպես նաև իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին:
Министр обороны Аршак Карапетян встретился с руководителем Российского миротворческого контингента в Карабахе, генерал-лейтенантом Рустамом Мурадовым (5 августа 2021). Еревaн
Արշակ Կարապետյան
Հիշեցնենք` Արշակ Կարապետյանը ՀՀ պաշտպանության նախարար նշանակվեց օգոստոսի 2-ին։