Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ արագ շախմատի աշխարհի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ

Հայկ Մարտիրոսյանը հաջող է հանդես գալիս արագ շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունում: Մրցաշարի մրցանակային ֆոնդը 35 հազար դոլար է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայաստանի նախկին չեմպիոն, աշխարհի գավաթի մասնակից Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ արագ շախմատի աշխարհի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ: Տեղեկությունը հայտնում է Chess.com–ը։
Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ
Հայ գրոսմայստերը 1/8 եզրափակիչում պարտության մատնեց գերմանացի Վինսենտ Կեմերին, իսկ քառորդ եզրափակիչում` Հնդկաստանի ներկայացուցիչ Էրիգայսի Արջունին: Կիսաեզրափակիչում նա խաղալու է իրանցի գրոսմայստեր Պարհամ Մագսուդլուի հետ։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը 35 հազար դոլար է, որից 10 հազարը խաղարկվել է ընտրական փուլում:
Սպիտակները հաղթո՞ւմ են. գիտնականներն առաջարկում են փոխել շախմատի կանոնները