«Հայաստանը» 3-րդ անգամ առաջադրեց Սաղաթելյանի թեկնածությունը ԱԺ փոխխոսնակի պաշտոնում

Իշխող ուժի առաջադրած երկու փոխխոսնակները` Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը, օգոստոսի 3-ին և 4-ին էին ընտրվել այդ պաշտոններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. «Հայաստան» խմբակցությունը երրորդ անգամ առաջադրում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը ԱԺ փոխխոսնակի պաշտոնում:
Ի՞նչ կլինի, եթե 30 պատգամավոր չմիանա ընդդիմությանն ու Իշխան Սաղաթելյանը չընտրվի
Այժմ պատգամավորները շարունակում են տվյալ հարցի քննարկումը:
Նշենք, որ Իշխան Սաղաթելյանը 2 անգամ Ազգային ժողովի փոխխոսնակ չընտրվեց։ Նրա թեկնածությունն առաջադրել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը։
Սաղաթելյանի ընտրության առաջին փորձը ձախողվեց ընդամենը 1 քվեի պակասի պատճառով. անհրաժեշտ էր 54 կողմ, քվեարկության արդյունքը հետևյալն էր` 53 կողմ, 50 դեմ, 1 անվավեր։
Երկրորդ անգամ քվեարկությանը մասնակցել էր 103 պատգամավոր. կողմ էին քվեարկել 49–ը, դեմ` 49-ը, 5 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց։
Հավելենք, որ իշխող ուժի առաջադրած երկու փոխխոսնակները` Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը, օգոստոսի 3-ին և 4-ին էին ընտրվել այդ պաշտոններում։
Ընդդիմությունը չէր մասնակցել քվեարկություններին։
«Դուք մինչև քվեարկությունը գիտեիք». ինչո՞ւ Սաղաթելյանին 1 ձայն պակասեց