Գիտնականները հայտնաբերել են մի ծաղիկ, որը կօգնի բուժել COVID-19-ը

Այն օգնում է բուժել նաև հիպերտոնիան, բարձր խոլեստերինն ու շաքարախտը, ինչպես նաև արդյունավետ է ոսկեգույն ստաֆիլակոկի ոչնչացման հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Clinical and Experimental Pharmacology and Physiology ամսագիրը գրում է, որ Հյուսիսային Աֆրիկայից ու Արևմտյան Ասիայից Nigella sativa (սև քիմիոն) բույսը կարող է օգտակար լինել COVID-19-ի բուժման համար:
Ինչ կարող է անել մարդու հետ COVID-19–ին միացած «սև բորբոսը». պարզաբանում է վիրուսաբանը
Նշվում է, որ բույսը պարունակում է տիմոխինոն, որը կարող է կապվել կորոնավիրուսի s սպիտակուցի հետ ու խոչընդոտել թոքային վարակի զարգացմանը:
«Այս նյութը կարող է նաև արգելափակել ցիտոկինային փոթորիկը, որն առաջանում է COVID-19-ով հոսպիտալացված լուրջ հիվանդների մոտ», - ասել է հետազոտության առաջատար հեղինակ, Ավստրալիայի կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր Կանիզ Ֆաթիմա Շադը:
Մասնագետները բացահայտել են նաև տիմոխինոնի այլ օգտակար հատկությունները։ Մասնավորապես, այն օգնում է բուժել հիպերտոնիան, բարձր խոլեստերինն ու շաքարախտը, ինչպես նաև արդյունավետ է ոսկեգույն ստաֆիլակոկի ոչնչացման հարցում։
Ուհանում աշխատած վարակաբանը ներկայացրել է COVID-19-ի ծագման իր վարկածը
Բացի այդ, որպես հակաբորբոքային միջոց` այս բույսն օգնում է ալերգիկ ռինիտով ու սինուսիտով, էկզեմայով ու օստեոարթրիտով հիվանդներին:
Ավստրալացի գիտնականները պարզել են, որ որոշ ժողովուրդներ դարեր շարունակ օգտագործել են Nigella sativa–ի սերմերը որպես ավանդական միջոց տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ բորբոքումների ու վարակների դեմ: