ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Երևանի «Ֆլագման» սրճարանի մոտ դանակահարություն է տեղի ունեցել, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ սրճարանի մոտ անհայտ անձինք դեռևս չպարզված հանգամանքներում հարձակվել են 37-ամյա Լևոն Սարգսյանի վրա, մարմնական վնասվածքներ պատճառել, ինչպես նաև դանակի մի քանի հարվածներ հասցրել նրա գլխի և ոտքի հատվածներին։
Տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել հեմոռագիկ շոկով, գլխի և ոտքի շրջանում դանակի մի քանի հարվածներով։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է։
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք դանակը կամ դանակները հայտնաբերելու ուղղությամբ։