Վանեցյանի հայտարարությունների հիման վրա նյութեր են նախապատրաստվում. «Փաստ»

Հանրային հեռուսաընկերության եթերում «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը որոշ աղմկահարույց հայտարարություններ էր արել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունում մշտադիտարկման արդյունքում ուսումնասիրվել է Հանրային հեռուստաընկերության եթերում «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանի հետ: Նշված հարցազրույցի տեսագրությունն ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի դատախազին՝ Արթուր Վանեցյանի կողմից առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հայտարարությունները սահմանված կարգով ստուգելու համար։ Այս մասին «Փաստ» թերթի հարցմանն ի պատասխան ասել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ 
Ի՞նչ կլինի, եթե 30 պատգամավոր չմիանա ընդդիմությանն ու Իշխան Սաղաթելյանը չընտրվի
2021 թվականի հուլիսի 21-ին Հանրային հեռուսաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հարցազրույցի ժամանակ «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել էր.
«Մեր թիմակիցներին ազատում են աշխատանքից քաղաքական հայացքների համար: Մեր թիմակիցներին, որոնք ընտրված համայնքի ղեկավար են, ստիպում են, որ հրաժարական ներկայացնեն»:
Այնուհետ Ա. Վանեցյանը օրինակ էր բերել, որ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող բուժքրոջը, որը եղել է «Պատիվ ունեմ» դաշինքի թիմակիցը, մարզպետի մակարդակով «կանչել, ասել են՝ դիմում գրի, գնա, որովհետև դու եղել ես «Հայրենիք» կուսակցության աջակից»:
Ինչի՞ կհանգեցնի իշխանության և ընդդիմության լարումը ԱԺ–ում, կամ բոլոր կամուրջներն այրված են
«Փաստը» դիմել է նաև Լոռու մարզի դատախազություն, որտեղից ստացվել է հետևյալ պատասխանը` Քրեական դատավարության օրենսգրքի 180, 181 հոդվածների կարգով նյութեր են նախապատրաստվում: Վերջնական որոշում դեռևս չի կայացվել: Հսկող դատախազը մարզի դատախազի տեղակալ Վահե Դոլմազյանն է:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան է անցել իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։
«Ներսում` մուրճ, դրսում՝ սկուտեղ». «Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել