Ուկրաինայի ՆԳ փոխնախարար է նշանակվել Մերի Հակոբյանը

Հակոբյանը մինչ այս գլխավորում էր Ուկրաինայի ՆԳՆ միջազգային համագործակցության վարչությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Ուկրաինայի կառավարության որոշմամբ Մերի Հակոբյանը նշանակվել է ներքին գործերի փոխնախարար։ Տեղեկությունը Telegram-ում հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։
Արսեն Ավակովի պաշտոնաթողության պատճառը հայտնի է
Մինչ այդ Հակոբյանը գլխավորում էր Ուկրաինայի ՆԳՆ միջազգային համագործակցության վարչությունը։
Պուտինը Ուկրաինայի մասին հոդված է գրել, որը հրապարակվել է Կրեմլի կայքում
«Կառավարությունը Մերի Անդրանիկի Հակոբյանին նշանակել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ», - գրել է Գոնչարենկոն:
ՌԴ–ն թող չանհանգստանա թուրքական զենքը Ուկրաինա մատակարարելու համար. Էրդողանի խորհրդական
37-ամյա Հակոբյանն ավարտել է Վ.ի. Վերնադսկու անվան Տավրիկյան ազգային համալսարանի արևելյան բանասիրության ֆակուլտետը: Աշխատել է «Ղրիմ» պետական հեռուստառադիոընկերությունում, որտեղ վարել է «Բարև» հայկական ծրագիրը ։ 2012 թվականից «Հայկական Լրաբեր» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է:
«Ուկրաինայից հոգնել են». քաղաքագետը՝ «Հյուսիսային հոսք-2»-ի շուրջ ստեղծված թնջուկի մասին