Թուրքիայում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Էգեյան ծովում` 7.61 կմ խորության վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Թուրքիայի հարավարևմտյան Մուղլա նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման վարչության կայքը:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Էգեյան ծովում` 7.61 կմ խորության վրա:
Հիշեցնենք` վերջին երկրաշարժը Թուրքիայում եղել էր օգոստոսի 1–ին։ Թուրքիայի հարավարևմտյան ափին 5.5 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել էր Մուղլա նահանգի Դաթչա շրջանի ափերի մոտ։ Օջախի խորությունը14.85 կիլոմետր էր: