ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արտակ Հակոբյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն իրեն հասցված մարմնական վնասվածքների առնչությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ոստիկանությունից հայտնեցին, որ օգոստոսի 2-ին՝ 10:50-ի սահմանում, Հակոբյանը դիմել է իրենց՝ նշելով, որ նույն օրը առավոտյան իրեն հարվածներ, մարմնական վնասվածքներ են հասցվել։
«Եղել է ոչ թե հարձակում, այլ ծեծկռտուք և վիճաբանություն»,- նշեցին ոստիկանությունում։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նյութեր են նախապատրաստվում։