Շուրջ 10 երեխա լսելու հնարավորություն են ստացել. նրանք վիրահատվել են «Էրեբունի» ԲԿ-ում

«Կոխլեար» իմպլանտացիայի ծրագիրը նախատեսված է այն երեխաների համար, որոնց ախտորոշված է 4-րդ աստիճանի ծանրալսություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. «Էրեբունի» ԲԿ-ում վիրահատված շուրջ 10 երեխա այսօր լսելու հնարավորություն են ստացել: Տեղեկությունը հայտնում է ԲԿ–ի ֆեյսբուքյան էջը։
Տեղեկացվում է, որ «Կոխլեար» իմպլանտացիայի ծրագրով մեկ ամիս առաջ հերթական վիրահատություններն է կատարել UCLA համալսարանական կլինիկայի պրոֆեսոր, ազգությամբ ճապոնացի Ակիրա Իշիյաման՝ «Էրեբունի» ԲԿ քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի հետ: 
Профессор университетской клиники Калифорнийского университета и завотделением оториноларингологии медцентра "Эребуни" Акира Исияма с коллегами
Վիրահատություն արած բժիշկները
«Մեկ ամիս առաջ տեղադրված խխունջային իմպլանտներն այսօր միացվել են հյուրերի ներկայությամբ:  Ներկա են  եղել ՀՀ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը, ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը, Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ Միքայել Պլոտկովսկին և Արմեն Փիրուզյանը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Բացառիկ վիրահատություն «Էրեբունի» ԲԿ-ում. ավտովթարից պարանոցը կոտրած տղայի կյանքը փրկվել է
17 տարվա ընթացքում ավելի քան 150 երեխա լսում է՝ «Էրեբունի» ԲԿ-ում իրականացվող այս կարևոր ծրագրի շնորհիվ: «Կոխլեար» իմպլանտացիայի ծրագիրը նախատեսված է այն երեխաների համար, որոնց ախտորոշված է 4-րդ աստիճանի ծանրալսություն:
Լավ լուր. Համալսարանականի բժիշկները բարեհաջող վիրահատել են բնածին արատով նորածնին
Նշենք, որ ծրագիրը մեկնարկել է 2004 թվականին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի, Հայկական բժշկական միջազգային հիմնադրամի ղեկավար Սալբի Ագարակյանի և UCLA համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Ակիրա Իշիյամայի համատեղ ջանքերով:  Վիրահատությունների ընթացքում խխունջային ինպլանտները տեղադրվում են ներքին ականջի մեջ և ձայնային ալիքները ընկալելու հնարավորություն տալիս: