«Շատ բան կա ասելու...». Արթուր Ալեքսանյանը խոստանում է փակագծեր բացել

Սպիտակ արջը նշում է, որ վնասվածքով, թե առանց դրա՝ միշտ պատրաստ է պայքարել իր երկրի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Հայաստանի հավաքականի անդամ, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը խոստանում է փակագծեր բացել, բայց ոչ հիմա։ Instagram-ի իր էջում մարզիկը գրառում է արել՝ նշելով, որ միշտ պատրաստ է պայքարել իր երկրի համար։
«Շատ բան կա ասելու, բայց ոչ հիմա: Ունենք այն, ինչ ունենք: Վնասվածքով , թե առանց վնասվածք միշտ պատրաստ եմ իմ ԵՐԿՐԻ համար պայքարել: Շնորհակալ եմ ձեզ շնորհավորանքների համար : Ամեն վայրկյան զգացել եմ ձեր աջակցությունը»,- գրել է Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը Տոկիոյում կայացած պարգևատրման արարողության ժամանակ հրաժարվել էր կրել արծաթե մեդալը։
Մրցավարական կոպիտ սխալ, կամ ինչպես մեդալներից զրկեցին հալ օլիմպիականներին
Ըմբիշը համաձայն չէ մրցավարների որոշմանը` իր և իր հակառակորդի` Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևի պայքարի շուրջ։
Նշենք, որ օգոստոսի 3-ին Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգի եզրափակիչում 1։5 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևին և դարձավ արծաթե մեդալակիր։
Նախորդ օրը կայացած կիսաեզրափակչում մեր մարզիկը վնասվածք էր ստացել իրանցի Մոհամադհադի Սարավի հետ մարտում։ Չնայած դրան` նա շարունակեց գոտեմարտը ու հաղթեց 4։1 հաշվով։
Արթուր Ալեքսանյանը Լոնդոնի oլիմպիական խաղերում նվաճել էր բրոնզե մեդալ մինչև 96 կգ քաշային կարգում, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայացած ամառային խաղերում դարձել է 98 կգ քաշային կարգի հաղթող: