ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Իրանում ջրհեղեղների հետևանքով ութ մարդ մահացել է, ևս երկուսը` անհետ կորել։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Հասան Քուսիանը։
«Կարմիր մահիկի աշխատակիցները փրկարարական աշխատանքներ են իրականացրել Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան, Թեհրան, Զենջան, Սեմնան, Ղազվին, Քուրդիստան, Քերման, Մազանդարան և Հորմոզգան նահանգներում։ Ցավոք, ութ զոհ կա, որոնցից վեցը՝ Կազվին նահանգում, մեկը՝ Արևմտյան Ադրբեջան նահանգում, ևս մեկը՝ Սավադկուհում», - ասել է Քուսիանը:
Նա նաև հայտնել է, որ Ղազվինում երկու մարդ է կորել, որոնումները շարունակվում են:
Քուսիանի խոսքով՝ փրկվել է 978 մարդ, որոնցից երեքը վնասվածքներ ունեն։
Նշենք, որ Իրանում արդեն մեկ շաբաթ է` հեղեղումներ են: