Ի՞նչ է անելու հայկական բիզնեսը Դուբայի համաշխարհային ցուցահանդեսում․ մանրամասներ

Նախատեսվում է ցուցահանդեսին ներգրավել մինչև 100 ընկերություն, վարել միջազգային բանակցություններ, այդ թվում՝ նախագահ Արմեն Սարգսյանի ստեղծած հիմքի վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն արդեն մոտ 40 հայտ է ստացել Դուբայում կայանալիք համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար: Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց փոխնախարար Նարեկ Տերյանը (համակարգում է արդյունաբերության ոլորտը և ներդրումային ծրագրերը), նախարարությունը հույս ունի մինչև 100 հայտ հավաքել։
Շքեղ ավտոմեքենաների շքերթ. բացվել է Շանհայի միջազգային ավտոմոբիլային ցուցահանդեսը
«Այս պահին մենք 40 հայտ ենք ստացել զանազան ոլորտների ձեռնարկություններից` ՏՏ, զբոսաշրջություն, թեթև արդյունաբերություն, գյուղատնտեսություն»,- ավելացրեց Տերյանը։
Հայաստանի և հայկական ձեռնարկությունների մասնակցության համար, Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանին 1,5 միլիոն դոլարի աջակցության փաթեթ են տրամադրել, որի մեջ ներառված են տաղավարի կառուցման համար անհրաժեշտ ապրանքներն ու ծառայությունները:
Dubai Expo-ի շրջանակներում կանցկացվի Made in Armenia մինի-ցուցահանդեսը: Այնտեղ ներկայացված կլինեն ոչ միայն մրգային-բանջարեղենային պահածոներ և ալկոհոլ, այլ նաև տնտեսության այլ ոլորտներ՝ զբոսաշրջային օպերատորներ, տեքստիլի ֆաբրիկաներ, ՏՏ ընկերություններ։
«Մենք բանակցություններ ենք վարում ոչ միայն սոֆթի, այլև էլեկտրոնիկայի արտադրողների հետ, բայց առայժմ մասնակցության համար նրանք վերջնական համաձայնություն չեն տվել»,-ավելացրեց փոխնախարարը։
Հայաստանի պատվիրակությունը բանակցություններ կվարի միջազգային գործընկերների, այդ թվում ցուցահանդեսի տերերի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Բացառիկ ցուցահանդես Հայաստանում. մեկ հարկի տակ ներկայացված են Վրուբելի աշխատանքները
Բանակցությունները, որոնք շուրջ մեկ ամիս առաջ սկսել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, այժմ կշարունակվեն արդեն աշխատանքային, գերատեսչական մակարդակով։ Մասնավորապես, նախատեսվում է հանդիպում էկոնոմիկայի նախարարի մակարդակով։
Замминистра экономики Армении Нарек Терян
Նարեկ Տերյանը
Ցուցահանդեսում ներկայացվածությունն ամենաբարձրն է, դրան կմասնակցեն տասնյակ երկրների ղեկավարներ և գրեթե բոլոր անդրազգային կորպորացիաների և տարածաշրջանային խոշոր ընկերությունների մենեջերները:
Աբու Դաբիի ցուցահանդեսի սկանդալի համար նախարարության 3 աշխատակից նկատողություն է ստացել
«Մենք արդեն բանակցություններ ենք վարում ցուցահանդեսի շրջանակում հանդիպումների մասին և արդյունավետ հանդիպումների հույս ունենք»,-ավելացրեց Տերյանը։
Հիշեցնենք, որ Expo-2020 համաշխարհային ցուցահանդեսը կկայանա Դուբայում, 2021 թ․-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2022 թ․-ի մարտի 31-ը: