ՀՀ-ն կընդլայնի երկրների ցանկը, որոնց համար «Ճամփորդիր առանց COVID -19»-ը կդառնա պարտադիր

Ներկայումս Հայաստան ժամանող քաղաքացիները պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունքը կամ պատվաստման վկայականը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Հայաստանն աշխատում է այն երկրների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ, որոնց քաղաքացիները մուտքի համար պետք է օգտագործեն «Ճամփորդիր առանց COVID-19»-ի բջջային հավելվածը: Ներկայումս այն պարտադիր է Ռուսաստանի քաղաքացիների և ՌԴ-ից ժամանող անձանց համար։
Տեղեկությունը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամրջի ժամանակ հայտնեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը։
Нунэ Бакунц во время телемоста "Путешествую без COVID-19: новые возможности для стран ЕАЭС" (4 августа 2021). Еревaн
Նունե Բակունցը
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ճամփորդիր առանց COVID-19»-ի բջջային հավելվածի օգտագործումը պարտադիր է դարձել ԵԱՏՄ անդամ երկրներից (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան) Ռուսաստան մուտք գործելու համար: Սեպտեմբերի 1-ից հավելվածն անհրաժեշտ կլինի նաև Ադրբեջանից, Մոլդովայից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից Ռուսաստան մուտք գործելիս:
«Ներկայումս Հայաստան մուտք գործելու համար ցանկացած քաղաքացի պետք է ներկայացնի տեղեկանք կամ հավաստագիր ՊՇՌ թեստի բացասական արդյունքի վերաբերյալ, որը գործում է 72 ժամվա ընթացքում։ ՌԴ քաղաքացիների և ՌԴ-ից եկած անձանց համար գործում է COVID-19 հավելվածի պահանջը», - ասաց Բակունցը։
Հայաստան է ներկրվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հերթական խմբաքանակը
Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում, որ այդ պահանջը տարածվի նաև միության մյուս երկրների վրա։ Նա հիշեցրեց, որ պատվաստված քաղաքացիները Հայաստան մուտք գործելու համար կարող են պատվաստման վկայական ներկայացնել։ Այս դեպքում, եթե դեղը ներարկվում է երկու չափաբաժնով, պետք է, որ մարդը վերջին չափաբաժինը ստացած լինի ժամանումից 14 օր առաջ, եթե պատվաստանյութը բաղկացած է մեկ չափաբաժնից, ապա դեղը պետք է ներարկվի ժամանումից մեկ ամիս առաջ։
Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների բաժնի տնօրեն, «Ճամփորդիր առանց COVID-19 »–ի նախագծի համակարգող  Տիգրան Տիգրանյանն իր հերթին հիշեցրեց, որ հավելվածը կարելի է ներբեռնել Apple, AppStore, Google Play հավելվածների խանութներում: Հեռախոսում տեղադրվելուց հետո անհրաժեշտ է ընտրել երթուղին, թե որ երկրից ու որ երկիր է նախատեսվում ավիաթռիչքը: Դրանից հետո, օգտագործելով գեոլոկացիան, կարող եք ընտրել ամենամոտ լաբորատորիան և այնտեղ թեստ հանձնել։
«Անպայման պետք է լաբորատորիա գալ այն անձնագրով, որով պլանավորում եք ճանապարհորդել։ Թեստը հանձնելուց հետո լաբորատորիայի օպերատորներին տեղեկացրեք, որ ուզում եք արդյունք ծրագրի միջոցով ստանալ։ Ձեզ կտրվի արդյունքների ստացման համաձայնության ձևաթուղթ», - ասաց Տիգրանյանը։
Բլանկի վրա առկա է QR կոդ, որն անհրաժեշտ է սկանավորել հավելվածի միջոցով։ Պետք է սկանավորեք անձնագիրը: Երբ թեստը պատրաստ է, բացասական արդյունքը կհայտնվի կանաչ կոդի տեսքով։
280 նոր դեպք, 4 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Նա հիշեցրեց, որ հուլիսի 25-ից ԵԱՏՄ երկրներից ժամանող օտարերկրյա քաղաքացիները պետք է պարտադիր հավելվածի միջոցով ունենան ՊՇՌ թեստի արդյունքը: Սեպտեմբերի 1-ից դրան կմիանան նաև այլ երկրներ։ Այս փուլում նախատեսվում է հավելվածի ներդրումն այդ երկրներում։
Բացի այդ, նախատեսվում է ծրագրում ներառել տարբերակներ՝ պատվաստումների մասին տեղեկատվությունը՝ օգտատիրոջ ցանկությամբ։ Այդ դեպքում քաղաքացին կկարողանա ներբեռնել պատվաստման մասին իր վկայականը, որը կցուցադրվի կանաչ QR կոդի տեսքով։ Ապագայում հավելվածում կարող է նաև լինել տեղեկատվություն հիվանդություն տարած մարդկանց մասին։
Նոր հակառեկորդ Վրաստանում. մեկ օրում շուրջ 5 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով
Ինչ վերաբերում է նորմատիվ բազային՝ հավելվածը չունի անձնական տվյալների հասանելիություն: ՊՇՌ թեստերի արդյունքները պահպանվում են ոչ թե հավելվածում, այլ երկրների լիազորված մարմիններում, որտեղից ժամանում են քաղաքացիները։ Բոլոր տվյալները անանուն են։