ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի -Sputnik. Ռուս հայտնի հումորիստ և հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինն իր կնոջը՝ Ալլա Պուգաչովային ռետրո ավտոմեքենա է նվիրել՝ այն զարդարելով բազմաթիվ դաշտային ծաղիկներով և արևածաղիկներով:
Գալկինը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որն ուղեկցվում է Պուգաչովայի 70-ականների երգով։
Պրիմադոննան գնահատել է ամուսնու նվերը՝ նկատելով, որ մեքենան իր տարիքին է։ Գալկինը հակադարձել է՝ ասելով, որ այս «Զապորոժեցն» ավելի երիտասարդ է։
«Սիրում եմ երիտասարդներին», - պատասխանել է Պուգաչովան։
Մեկնաբանությունների մեծ մասում օգտատերերը գրեթե չեն խոսում մեքենայի մասին, բոլորը խոսում են Ալլա Բորիսովնայի հումորի զգացողության մասին:
««Հումորը բոց է», «Ալլա Բորիսովնա, ինչպես միշտ, գեղեցիկ և հրաշալի հումորի զգացումով»»,–գրել են նրանք։
Միայն մեկ ժամում տեսանյութը դիտել են ավելի քան 500 հազար օգտատեր։