ՌԱԴԻՈ

ԵՊՀ ճգնաժամը չի հանգուցալուծվում. Խաչատրյանը լուծման հնարավոր ուղիներ է մատնանշում

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է սահմանադրական դատարանի կողմից Բարձրագույն կրթության մասին օրենքը հակասահմանադրական ճանաչելու որոշմանը։
Sputnik
Սահմանադրական դատարանի` Բարձրագույն կրթության մասին օրենքի 2 կետերը հակասահմանադրական ճանաչելով ԵՊՀ-ում ստեղծված ճգնաժամը չի լուծվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Սա նշանակում է, որ ԵՊՀ-ն կա՛մ պետք է նախորդ օրենքի դրույթներով 32 հոգանոց հոգաբարձուների խորհուրդ ձևավորի, կա՛մ առաջնորդվելով կառավարության վերջին որոշմամբ` ԵՊՀ ռեկտոր ընտրի։ 
«Խորհրդի անդամներից 16-ը կլինեն կառավարությունից, 16-ը` բուհից, կամ 3 հոգանոց խորհուրդը կընտրի ռեկտոր, որովհետև այս պահին պաշտոնակատարի լիազորություններն ավարտված են, ռեկտորի պաշտոնակատարն էլ հրաժարական է տվել։ Շատ անորոշ իրավիճակ է»,- ասաց նա։
Իսկ 3 հոգանոց խորհրդի մասին հայտնի դարձավ անցած ամիս։ Արդարադատության նախարարությունը, օգտվելով օրենքով սահմանված իր լիազորություններից, ձևավորեց հոգաբարձուների խորհուրդ։ Խորհրդի կազմում ընդգրկվեցին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Եղիշե Կիրակոսյանը, սակայն դրանից հետո էլ ԵՊՀ ռեկտոր չընտրվեց։ 
ՌԱԴԻՈ
ԵՊՀ-ում առճակատումն ավելի է խորանալու. Էմին-Տերյանը` ռեկտորի հնարավոր նշանակման մասին
Սերոբյանը, սակայն, ուշադրություն է հրավիրում մեկ այլ հանգամանքի վրա։ Ասում է` այս օրենքով իշխանությունը փորձեց մի այնպիսի քայլ անել, որի դեմ ընդդիմություն եղած ժամանակ համառորեն պայքարում էր։
«Ամբողջ պարադոքսը կայանում է նրանում, որ երբ այս կառավարությունն ընդդիմություն էր, նախորդ իշխանություններին ասում էր` ինչու պետք է վարչապետը հաստատի հոգաբարձուների խորհրդի կազմը, դա ոտնձգություն է բուհերի ինքնավարության դեմ, եթե դու այդպիսի արժեհամակարգով ես պայքարել ու եկել իշխանության, դու չես կարող փոխել քո արժեհամակարգը»,- նշեց Խաչատրյանը։
ԵՊՀ-ում հոգաբարձուների ժամանակավոր խորհուրդ է ստեղծվում. բուհը 6 ամիս ժամանակ ունի
Նշենք, որ երեկ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Բարձրագույն կրթության մասին օրենքի 3-րդ և 4-րդ կետերը, որոնցից առաջինով սահմանվում էր, որ բուհերի կառավարման խորհրդի անդամներից չորսին առաջադրում է բուհի ակադեմիական խորհուրդը, իսկ հինգին նշանակում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը։
Կառավարման խորհրդի բուհի չորս անդամներին սահմանված ժամկետում չառաջադրելու կամ չորսից պակաս առաջադրելու դեպքում չառաջադրված անդամների համալրումն իրականացնում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը։
Երկու տարի առանց ռեկտորի մնացած մայր բուհը. ի՞նչ ճակատագիր է սպասվում ԵՊՀ–ին