ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, որոշակի ընդմիջումից հետո, կրկին մամուլի քարտուղար ունի։ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հրամանով ԱԳՆ մամուլի քարտուղար է նշանակվել Վահան Հունանյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ մինչ այս Վահան Հունանյանը զբաղեցնում էր ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսնակի, ապա խորհրդականի պաշտոնը։
Նա զբաղեցրել է նաև ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության կցորդի, Թուրքմենստանում ՀՀ դեսպանության կցորդի, այնուհետև՝ երրորդ քարտուղարի պաշտոնները։