Ադրբեջանցիներին մեր սահմաններից հետ շպրտելու հարցում խնդիրներ ենք ունենալու. Օհանյան

Սեյրան Օհանյանը նշում է, որ սահմանագծման աշխատանքներում հապճեպ որոշում կայացնել պետք չէ` յուրաքանչյուր թիզ հողի համար նախկինում տարիներով բանակցում էին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Վարչատարածքային բաժանման մասին օրենքը վերաբերել է տարածքների` մեր ներքին բաժանմանը։ Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի այսօրվա նիստի ժամանակ այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին։
«Եթե նույնիսկ դա վերաբերել է Ադրբեջանի միջև մեր սահմանագծմանը, ապա այդտեղ կոնկրետ խնդիր ունենք կատարելու` չկան պայմաններ դեմարկացիայի և դելիմիտացիայի գնալու։ Հարցն այն է, որ այդ աշխատանքներն արվում են այն ժամանակ, երբ գոյություն ունի խաղաղության պայմանագիր»,–ասաց Օհանյանը։
Նրա խոսքով` սահմանազատում և սահմանագծում տեղի է ունենում այն ժամանակ, երբ թշնամի երկրները վերածվում են հարևանների, ստեղծվում են միջկառավարական խառը հանձնաժողովներ, որոնք էլ իրականացնում են այդ աշխատանքները։ Օհանյանը նշեց` համոզված է, որ այն կարևոր ռազմավարական կետերից, որտեղից առանց որևէ պատերազմի ենք հետ քաշվել և հանձնել ադրբեջանցիներին, հետագայում իրական սահմանազատման աշխատանքների ժամանակ խնդիրներ են առաջանալու ադրբեջանցիներին մեր սահմաններից հետ շպրտելու հարցում։
Ո՛չ դեմարկացիա, ո՛չ էլ դելիմիտացիա. Փաշինյանը բացատրեց` ինչ է արվում Սյունիքի սահմանին
Սա, ըստ Օհանյանի, շատ վտանգավոր պայմաններ կարող է ստեղծել ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի համար։
Նա իր խոսքն ամփոփեց` ասելով, որ սահմանագծման աշխատանքներում հապճեպ որոշում կայացնել պետք չէ` յուրաքանչյուր թիզ հողի համար նախկինում տարիներով բանակցում էին։
Հիշեցնենք, որ դեռ պատերազմից հետո, երբ խոսք էր գնում Սյունիքում տեղի ունեցած սահմանազատման աշխատանքների հետևանքով որոշ տարածքներ զիջելուն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սյունիքի այն տարածքը, որն այսօր գոյություն ունի, արձանագրված է 2010 թ. ԱԺ կողմից հաստատված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։
«Դա ուղղակի բացառված է». Գրիգորյանը` Սյունիքում ադրբեջանական միջանցք ստեղծելու մասին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր հերթին քանիցս ահազանգել է, որ ՀՀ պետական սահմանը չի կարող որոշվել վարչատարածքային բաժանման մասին օրենքով։
Ըստ պաշտպանի՝ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին կարգավորումներն ու պետական սահմանի որոշման հարցերը միանգամայն տարբեր երևույթներ են:
Լենինի նման` «պլոմբած» վագոնով․ Սկակովը խոսել է Սյունիքի «ճանապարհային միջանցքի» մասին