Արագածոտնի մարզում BMW–ներ են բախվել. կան տուժածներ

Բախման հետևանքով BMW-ներից մեկը հայտնվել է ոստիկանության պահակակետի տարածքում և վերածվել մետաղի ջարդոնի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Այսօր` օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Վթար Երևան-Գյումրի ճանապարհին. Mercedes–ի վարորդն ու ուղևորները հիվանդանոց են տեղափոխվել
«Ժամը 00։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Աշտարակի ԳԱԻ պոստի մոտ բախվել են Աշտարակի բնակիչ 23-ամյա Համլետ Հեպոյանի վարած BMW մակնիշի 40 DO 070 և Երևանի բնակիչ 36-ամյա Ենոք Բաղդասարյանի վարած BMW մակնիշի 36 CR 485 համարանիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը։
Վթարի հետևանքով վարորդներից Ե․ Բաղդասարյանն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 36-ամյա Հարություն Խոշբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ 
Սևանում կվադրացիկլը վթարի է ենթարկվել. 27-ամյա վարորդն ու 17-ամյա ուղևորը հիվանդանոցում են
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Կայքը գրում է, որ բախման հետևանքով BMW-ներից մեկը հայտնվել է ոստիկանության պահակակետի տարածքում և վերածվել մետաղի ջարդոնի։
Խոշոր վթար Երևանի կենտրոնում, 4 հոգու հիվանդանոց են տեղափոխել. տեսանյութ