Տեսակամուրջ` «Ճամփորդիր առանց COVID-19–ի». ի՞նչ է փոխվել

Օգոստոսի 4-ին` ժամը 12.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջ ՝ ԵԱՏՄ երկրների կողմից «Ճամփորդիր առանց COVID-19–ի» բջջային հավելվածի օգտագործման հետ կապված փոփոխությունների թեմայով:
Sputnik
Տեսակապին կմիանան

Երևանից`

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը,

Մոսկվայից`

Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների տնօրինության տնօրեն, «Ճամփորդիր առանց COVID-19–ի» նախագծի համակարգող  Տիգրան Տիգրանյանը, 

Բիշքեկից`

Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Բակիտ Ջանգազիևը, 

Մինսկից`

«Հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության հանրապետական կենտրոնի» գլխավոր բժշկի տեղակալ Իրինա Գլինսկայան, 

Նուր–Սուլթանից`

Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության էլեկտրոնային առողջապահության զարգացման դեպարտամենտի տնօրեն Բեյբութ Եսենբաևը։ 
Տեսակամուրջը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոն, 4-րդ հարկ: