ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ազգային ժողովի այսօրվա նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ նախագահի տեղակալների պաշտոնում առաջադրեց Ռուբեն Ռուբինյանի ու Հակոբ Արշակյանի թեկնածությունը։
«Հայաստան» խմբակցությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։
Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածու Ալեն Սիմոնյանը երեկ ընտրվեց Ազգային ժողովի նախագահ։ Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 71 պատգամավոր: Ընդդիմությունը չէր մասնակցել քվեարկությանը: