Կրակոցներ Երևանում. պարեկները բերման են ենթարկել «Զազոյին», «Զոզոյին» ու «Զիզիին»

«Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հնչել են կրակոցները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Երեկ, օգոստոսի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Կան բերման ենթարկվածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կրակոցներ Երևանում. հայտնի գործարարին պատկանող մեքենայի վրա կրակոցի հետքեր են եղել
Նշվում է, որ ժամը 23։40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ թաղամասում «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ 
«Երևանի գնդի պարեկներն ու Նոր Նորքի ոստիկանները տաք հետքերով նշված վիճաբանության-ծեծկռտուքին մասնակցելու կասկածանքով Բանավան թաղամասից ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ 44-ամյա Ռուստամ Ս․-ին, 59-ամյա Եփրեմ Ն․-ին և 32-ամյա Հովհաննես Ն․-ին»,–գրում է կայքը։
Անձնական խուզարկությամբ Հ․ Նիկողոսյանի մոտ հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ, որի մեջ եղել է 5 փամփուշտ։
Ծեծկռտուք և կրակոցներ «Պալաս» առևտրի կենտրոնի մոտ. մասնակիցներից 3–ը հարազատ եղբայրներ են
Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված փամփուշտներ և 1 պարկուճ։
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքնություններ, այդ թվում՝ դատաբժշկական։
Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներն իրենց թաղամասում և իրենց շրջապատում հայտնի են «Զազո», «Զոզո» և «Զիզի» մականուններով։
Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցով. 30–ամյա տղամարդու ոտքն ամպուտացրել են