ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Տոկիոյում անցկացվող օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգի 1/4 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը մրցեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրաիմովի հետ և հաղթեց 5։0 հաշվով։
Боксеры Ованнес Бачков (Армения) и Эльнур Абдураимов (Узбекистан) во время поединка на Олимпийских играх в Токио (3 августа 2021). Япония
© REUTERS / CARL RECINE
Բաչկովը դուրս եկավ կիսաեզրափակիչ, նշանակում է` առնվազն բրոնզե մեդալն ապահովված է։
Боксеры Ованнес Бачков (Армения) и Эльнур Абдураимов (Узбекистан) во время поединка на Олимпийских играх в Токио (3 августа 2021). Япония
© REUTERS / UESLEI MARCELINO
Боксер Ованнес Бачков после победы над Эльнуром Абдураимовым на Олимпийских играх в Токио (3 августа 2021). Япония
© REUTERS / UESLEI MARCELINO
Հիշեցնենք՝ Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակով սկսեց օլիմպիական խաղերը։
Հայ բռնցքամարտիկը նախ հսկայական առավելությամբ պարտության մատնեց Անտիգուան ներկայացնող Ռայան Ալստոնին, այնուհետև փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի նկատմամբ։
Բաչկովի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի ամերիկացի Քեյշոն Դևիսը։ Կիսաեզրափակիչի մենամարտը նա կանցկացնի օգոստոսի 6-ին: