ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպման առիթը ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդի ռազմադիվանագիտական առաքելության ավարտի և նոր կցորդի նշանակումն է։
ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարին պետական բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարն, իր հերթին, շնորհավորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովին և հաջողություն մաղթել Հայաստանում հետագա առաքելության ընթացքում:
Министр обороны Аршак Карапетян принял Чрезвычайного и Полномочного Посла РФ в Армении Сергея Копыркина (3 августа 2021). Ереван
© Photo : official site of the MOD of RA
Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գնդապետ Անդրեյ Գրիշչուկին՝ պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման ուղղությամբ իրականացված ակտիվ ու արդյունավետ աշխատանքի համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության լայն շրջանակ, այդ թվում նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ընթացիկ հարցեր, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:
Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության և քաղաքական երկխոսության ընթացքը, ինչպես նաև արդյունավետ համագործակցությունը պաշտպանական ոլորտում: