ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Պրեմիեր լիգայի Ախմաթ–Սոչի հանդիպման ժամանակ ֆուտբոլային խաղը ստիպված ընդհատել են մի քանի րոպեով։ Բանն այն է, որ մարզադաշտում օձ էր հայտնվել։ Աշխատակիցների խումբը ստիպված է եղել ընկնել սողունի հետևից ու նրան դուրս բերել դաշտից:
Այս ամենի մասին տեսանյութը հայտնվել է համացանցում և ուրախացրել մարդկանց։
View this post on Instagram
««Օձ չի, որդ ա», «Անակոնդան Գրոզնիում․ օրիգինալ ա», «Մեկի նախկին մարդն ա կամ կնիկը»»,– գրում են օգտատերերը մեկնաբանություններում։
Նշենք, որ չնայած օձին տեսնելուց առաջացած շոկին՝ ֆուտբոլիստները շարունակել են խաղը։