Ղրղզստանի նախկին նախագահին տեղափոխել են Բիշքեք ու հարցաքննում են

Ասկար Ակաևին անմիջապես օդանավակայանից տարել են Ազգային անվտանգության պետական կոմիտե։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ղրղզստանի նախկին նախագահ Ասկար Ակաևին տեղափոխել են Բիշքեկ, քննչական գործողություններ են իրականացվում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղրղզստանը։
Թուրքական իշխանամետ թերթն անտառները հրկիզելու պատասխանատվությունը դրել է քրդերի վրա
Ավելի վաղ իշխանություններն Ակաևին մեղադրել էին «Կումտոր» հանքի վերաբերյալ դավաճանական համաձայնագիր ստորագրելու համար։
Նախկին բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ մեկտեղ նախկին նախագահը քրեական պատասխանատվության է կանչվել 1992 թ․-ին «Կումտոր» նախագծի վերաբերյալ գլխավոր համաձայնագրի կնքման, 1994 թ․-ին դրանում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև 2003 թվականին «Կամեկո» ընկերության հետ գլխավոր համաձայնագրի վերակազմավորման համար:
Հաղորդվում էր, որ նրա նկատմամբ պաշտոնապես հետախուզում է հայտարարված։
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի նորանշանակ վարչապետ Ուլուկբեկ Մարիպովի հետ
2005 թ․-ի մարտին տեղի ունեցած հեղափոխությունից հետո Ասկար Ակաևն ապրում ու աշխատում էր Մոսկվայում և ոչ մի անգամ հայրենիք չէր մեկնել։
Թուրքիայի և ԵԱՏՄ–ի միջև առևտուրը չի խանգարի Հայաստանին ու Ղրղզստանին. Գլազև