ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի վերահսկողությանն անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Աճյունների ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներից որոնողական աշխատանքների ընթացքում տարհանվել է 1623 աճյուն: