ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վալերիկ Քոչարյանն ազատվել է զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը (ՀՀ նախագահը վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը), ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը՝ (պայմանագրային զինծառայողը զինվորական պաշտոնից ազատվում է զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում)` Վալերիկ Քոչարյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից», - գրված է հրամանագրում։
Նախկինում Քոչարյանը զբաղեցնում էր 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը։