ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Անթալիայում ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով 4 ռուս զբոսաշրջիկներ են մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոսությունից տեղեկացրել են, որ ևս 5-ն էլ ծանր վնասվածքներ են ստացել: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։
Նշվում է, որ ավտոբուսում եղել է 22 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Գլխավոր հյուպատոսության տվյալներով՝ երեխաները վթարի հետևանքով չեն տուժել։
Դեպքը տեղի է ունեցել Սիդե շրջանում։ Մանավգաթ քաղաքից Անթալիայի օդանավակայան տանող ճանապարհին ավտոբուսը բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել: Բախման պատճառները դեռ հայտնի չեն։