Սիրուշոն ու Լևոն Քոչարյանը որդիների հետ շարունակում են հանգստանալ Արցախում. լուսանկարներ

Երգչուհին, իր սովորությանը դեմ գնալով, բավականին ակտիվ լուսաբանում է իր արցախյան այցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Երգչուհի Սիրուշոն ամուսնու՝ Լևոն Քոչարյանի, երկու որդիների՝ Ռոբերտի և Միքայելի, ինչպես նաև ընկերների հետ շարունակում է շրջել ու հանգստանալ Արցախում։ Սիրուշոն հազվադեպ է հրապարակումներ անում իր ընտանիքի կյանքից, բայց այս դեպքում նա բավականին ակտիվ լուսաբանում է իրենց հանգիստը։
«Օրը սկսվեց Աստղաշենից։ Ժայռեր, որոնցից քարե աստղեր են թափվում կախարդական։ Օրն անցկացրեցինք Պատարայում. ճաշեցինք, ննջեցինք, վայելեցինք աննկարագրելի բնությունը… Այս անգամ փորձում ենք բացահայտել նոր վայրեր Արցախում, որ դեռ մենք էլ չենք եղել...», - գրել է երգչուհին Instagram-ում և լուսանկարներ հրապարակել։
Նա ամուսնու և որդիների հետ լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարկել նաև «սթորիզ» բաժնում։ Տեսանյութերից մեկում երևում է՝ ինչպես է Սիրուշոյի ավագ որդին փոքրին գրկած անցկացնում գետի վրայով, ծնողներն էլ հրճվում են այդ տեսարանից։ Մի տեսանյութում էլ Սիրուշոն Արցախի բարբառով է խոսում։
Instagram story Сирушо
Սիրուշոն ամուսնու հետ
Սիրուշոյին Արցախում հյուրընկալած հյուրատունն էլ լուսանկար է հրապարակել և գրել․ «Այսօր մեր հյուրատունը սիրով է լցրել երգչուհի Սիրուշոն։ Շատ Ուրախ ենք Ձեզ հյուրընկալել, իմացե՛ք որ Արցախում հարազատ տուն ունեք»։
Հիշեցնենք` Սիրուշոն երեկ հայտնել էր, որ իրենց արձակուրդը սկսվել է, և ինչպես ամեն տարի, այս տարի էլ չեն խախտել ավանդույթը, ու ընտանիքով մեկնել են Արցախ։
Սիրուշոն պարում է իր «Body On Body» երգի տակ. տեսանյութ