ՔՊ–ն վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

Խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է փաստաթուղթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը` հրապարակելով փաստաթուղթը։
Հայտնի է` ով է ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուն
«Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել Նիկոլ Վովայի Փաշինյանին»,–գրել է Բաղդասրայանը։
Նշենք, որ Փաշինյանը ներկա չէ այսօր ընթացող ԱԺ 8–րդ գումարման առաջին նիստին։
Ըստ օրենքի` այժմ ՀՀ նախագահի հրամանով պետք է նշանակվի վարչապետ։ Ապա կառավարությունը ձևավորվում է վարչապետի նշանակումից հետո տասնհինգօրյա ժամկետում։ Դրանից հետո կառավարության ղեկավարը պետք է 20 օրվա ընթացքում Ազգային ժողով ներկայացնի կառավարության ծրագիրը։
«Մեր պատգամավորները պատանդ են». ԱԺ նիստը սկսեց լարված մթնոլորտում