Նոր նախարարներ ու փոխվարչապետ. Փաշինյանը ՀՀ նախագահին առաջարկներ է ներկայացրել

Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին առաջարկել է բարձր պաշտոններում իր թեկնածուներին նշանակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՀՀ նախագահին առաջարկել է Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարար, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Ռոմանոս Պետրոսյանին՝ շրջակա միջավայրի նախարար, իսկ Նարեկ Մկրտչյանին` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։
Ավինյանը որոշել է փոփոխություններ անել իր աշխատակազմում. նա 5 հոգու ազատել է պաշտոններից
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հիշեցնենք՝ Արշակ Կարապետյանն այսօր ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։
Սուրեն Պապիկյանն այժմ կատարում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պարտականությունները, Ռոմանոս Պետրոսյանը՝ շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները, իսկ Նարեկ Մկրտչյանն այսօր ազատվել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։
Հայտնի է` ով է ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուն