Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալին

Արշակ Կարապետյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ էր նշանակվել այս տարվա հուլիսի 20-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու որոշում է ստորագրել։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արշակ Կարապետյանին ազատել պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,– նշված է փաստաթղթում։ 
Հիշեցնենք` Կարապետյանը 2018-2021թթ.–ին ՀՀ վարչապետի խորհրդականն էր, ավելի ուշ` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը։ Գեներալ–մայորն այդ պաշտոնը ստանձնել էր 2021թ. ապրիլի 13–ին: Նա պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակվեց հուլիսի 20-ին։
Պառակտումն անուղղելի վնաս հասցնում է մեր պետական իմունիտետին. Արմեն Սարգսյան