ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Հակոբ Սիմիդյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական է նշանակվել։ Վարչապետի համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Հակոբ Սիմիդյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,– նշված է փաստաթղթում։
Սիմիդյանը ծնվել է 1984թ. ապրիլի 20-ին Երևանում: 2004թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը:
2005-2007թթ. եղել է «Օրրան» ՀԿ–ի աշխատակից: 2009-2012թթ.՝ «Դարասկիզբ» ՍՊԸ տնօրենի տեղակալ: 2013թ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի տնօրեն: 2012-2017թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական: 2018թ.՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն: 2018-2019թթ.՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ: 2020թ. հուլիսի 9-ին նշանակվել է ՀՖՖ նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով (2016թ., ՊՆ):
Ամուսնացած է, ունի մեկ զավակ: