Պաշտոնը ստանձնում եք կարևորագույն ժամանակաշրջանում. Փաշինյանը շնորհավորել է Սիմոնյանին

ՀՀ վարչապետը հաջողություն և արդյունավետ աշխատանք է մաղթել Ալեն Սիմոնյանին և նշել, թե ինչ ուղենիշ պիտի ունենա Ազգային ժողովը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեն Սիմոնյանին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
ՀՀ նախագահը համաձայնել է. Փաշինյանի առաջարկած թեկնածուները նոր պաշտոններ ստացան
«Դուք խորհրդարանի խոսնակի պաշտոնը ստանձնում եք մեր երկրի և տարածաշրջանի ապագայի համար կարևորագույն մի ժամանակաշրջանում, երբ մենք բոլորս անցնում ենք պատմական փորձությունների միջով: Այս ճանապարհին կարևոր է, որ խորհրդարանը և խորհրդարանական բանավեճերը լինեն համախմբման և ոչ երբեք պառակտման միջոց, ընդունված օրենքների ու որոշումների որակն ու բովանդակությունը համարժեք լինեն մեր ազգի ու պետության առաջ կանգնած մարտահրավերներին ու ձգտումներին:Դրանց առանցքում պիտի լինի մեր պետության ու նրա ինստիտուտների ուժեղացման օրակարգը: Սա պիտի լինի մեր բոլորիս, այդ թվում Ազգային ժողովի ուղենիշը,– ասված է ուղերձում։
Փաշինյանը հաջողություն և արդյունավետ աշխատանք է մաղթել Սիմոնյանին Ազգային ժողովի նախագահի բարձր և պատասխանատու կարգավիճակում։
Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի
Հիշեցնենք` այսօր 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Ալեն Սիմոնյանը։ Ընտրությունը փակ գաղտնի էր անցկացվում։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` Ալեն Սիմոնյանը ստացել է 71, Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը` ոչ մի ձայն։