Լիլիթ Մակունցը դեսպան նշանակվեց

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին ղեկավարը դեսպան է նշանակվել 4 տարի ժամկետով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Լիլիթ Մակունցը, որն ավելի վաղ հրաժարվել էր Ազգային ժողովի պատգամավորի մանդատից, նշանակվել է ԱՄՆ–ում արտակարգ և լիազոր դեսպան։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Լիլիթ Մակունցին նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ չորս տարի ժամկետով (նստավայրը՝ Վաշինգտոն)»,– նշված է փաստաթղթում:
Հիշեցնենք` ԱՄՆ դեսպան Վարուժան Ներսիսյանը հետ էր կանչվել հուլիսի 16-ին։