ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Տոկիոյի օլիմպիական խաղերում այսօր հունահռոմեական ոճի ըմբիշ 77 կգ քաշային կարգում հանդես եկող Կարապետ Չալյանը մեկնարկային գոտեմարտում 5։0 հաշվով հաղթեց ուզբեկ Յալգասբայ Բերդիմուրատովին և դուրս եկավ քաառորդ եզրափակիչ։
Օլիմպիական խաղերում այսօր մեկնարկեցին մրցումները հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանի և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի համար։ Առաջինը մրցագորգ դուրս եկավ Չալյանը։
Поединок 1/8 финала по борьбе греко-римского стиля между Карапетом Чаляном (Армения) и Ялгасбаем Бердимуратовым (Узбекистан) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио
© Sputnik / Asatur Yesayants
2021 թվականի փետրվարին Կիևում կայացած միջազգային մրցաշարի ընթացքում Կարապետ Չալյանը գոտեմարտել ու հաղթել էր Ուզբեկստանի ներկայացուցչին՝ Յալգասբայ Բերդիմուրատովին։ Պարզապես այդ մրցումների ընթացքում ըմբիշները մրցել էին 82 կգ քաշային կարգում։ Իսկ ահա օլիմպիական մրցաշարում երկու ըմբիշներն էլ գոտեմարտում են 77 կգ քաշային կարգում։
Поединок 1/8 финала по борьбе греко-римского стиля между Карапетом Чаляном (Армения) и Ялгасбаем Бердимуратовым (Узбекистан) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио
© Sputnik / Asatur Yesayants
Կարապետ Չալյանը շատ լավ գոտեմարտ անցկացրեց, տիրում էր նախաձեռնությանը։ Անընդհատ աշխատելով գորգի կենտրոնում՝ հայ ըմբիշն արդեն առաջին մրցափուլում կարող էր միավորների մեծ առավելություն ստանալ, բայց գլորել Բերդիմուրատովին չկարողացավ ու բավարարվեց 3։0 առավելությամբ։
Поединок 1/8 финала по борьбе греко-римского стиля между Карапетом Чаляном (Армения) и Ялгасбаем Бердимуратовым (Узбекистан) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио
© Sputnik / Asatur Yesayants
Երկրորդ մրցափուլում էլ Չալյանը իր կամքն էր թելադրում մրցակցին, ու ոչ մի շանս չտվեց ուզբեկ ըմբիշին։ Վաստկեց ևս երկու միավոր ու հաղթական ավարտին հասցրեց իր ելույթը։ Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը մրցելու է Ռուսաստանի օլիմպիական հավաքականը ներկայացնող, աշխարհի 2018 թվականի չեմպիոն Ալեքսանդր Չեխիրկինի հետ։