Գնել Սանոսյանն ազատվեց մարզպետի պաշտոնից

Ըստ տեղեկությունների` Գեղարքունիքի մարզպետը նախարար է նշանակվելու։ Լրատվամիջոցները գրում են, թե ով է փոխարինելու նրան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Գնել Սանոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից: Կառավարության համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։
Փաստաթղթում նշված է, որ Սանոսյանին պաշտոնից ազատելու որոշումը կայացվել է`ղեկավարվելով Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով (մարզպետներին նշանակում և ազատում է կառավարությունը)։
Ըստ լուրերի` Սանոսյանը կնշանակվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար: Իսկ նրա փոխարեն Գեղարքունիքի մարզպետ կնշանակվի Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը:
ՀՀ նախագահը համաձայնել է. Փաշինյանի առաջարկած թեկնածուները նոր պաշտոններ ստացան