ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Դանակահարել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին քաղաքապետարանից։
Մեզ հաջողվեց մեր աղբյուրներից մանրամասներ ճշտել։ Միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ օգոստոսի 1-ին, վաղ առավոտյան։ Անտոնյանի վրա հարձակվել են անհայտ դիմակավորված անձինք։ Ավագանու անդամին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։
Վարկածներից մեկի համաձայն ՝ ավագանու անդամի վրա հարձակվել են քաղաքապետարանում նրա գործունեության պատճառով։
Հիշեցնենք, որ Արման Անտոնյանը 2018 թվականից Երևանի ավագանու կազմում է: Նա նաև «Իմ քայլը» խմբակցությունից ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչն է։