ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Բաքվում դատավճիռ է կայացվել երկու հայ գերիների` 52-ամյա Լյուդվիգ Մկրտչյանի և 54-ամյա Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Ադրբեջանում նրանց մեղադրում են Արցախյան առաջին պատերազմի տարիներին ադրբեջանցի գերիներին «խոշտանգելու» մեջ։
Երկուսն էլ դատապարտվել են 20 տարվա ազատազրկման՝ 10–ը կանցկացնեն բանտում, 10–ը`խիստ ռեժիմի գաղութում։
Հիշեցնենք` Մկրտչյանն ու Խոսրովյանը գերեվարվել են 2020 թվականի հոկտեմբերին ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների ժամանակ։