Ազգային ժողովի նախագահ չընտրվեց. քվեաթերթիկում տառասխալ կար

Նախատեսված էր, որ ժամը 17։15-ին պետք է հայտարարեին` ով է ընտրվել ԱԺ նախագահ, սակայն նոր քվեարկություն կլինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ազգային ժողովի նորընտիր պատգամավորները քիչ առաջ ԱԺ նախագահ էին ընտրում։ Հատկացված 45 րոպե ժամանակից հետո հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ քվեարկությունն ընդհատվել է։
ՌԱԴԻՈ
Կալանավորված պատգամավորները պետք է լինեին ԱԺ–ում. ի՞նչ է նախատեսում Սահմանադրությունը
«Ընդդիմադիր թեկնածուներից մեկի ազգանվան մեջ տեղի է ունեցել տառասխալ։ Ուստի նոր քվեարկություն կլինի»,–ասաց Բաբայանը։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանն էլ առաջարկեց ԱԺ լրացուցիչ նիստ գումարել, այսինքն` ժամը 18։30-ից մինչև 20։00-ն։
ԱԺ պատգամավորները կրկին գնացին ընդմիջման մինչև քվեարկության վերջը։
Հավատքի մարդ եմ, չեմ ուզում Աստծո մոտ գլխիկոր կանգնել. Չարչյանը՝ պատգամավոր դառնալու մասին
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ–ն առաջարկել է Ալեն Սիմոնյանի, «Հայաստան» դաշինքը` Մխիթար Զաքարյանի, «Պատիվ ունեմ»–ը` Արթուր Սարգսյանի թեկնածությունը։
Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն այս պահին կալանավորված են։
ՀՀ նախագահը համաձայնել է. Փաշինյանի առաջարկած թեկնածուները նոր պաշտոններ ստացան