Արցախի դիրքերից մեկի մոտակայքում 23–ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել

Արցախի ՊՆ–ն կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Արցախի դիրքերից մեկի մոտակայքում 23–ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում են Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից։
Զինվորը վիրավորվել է ուսի շրջանում, նրան վիրահատել են. Գնել Սանոսյանը մանրամասներ հայտնեց
«Հուլիսի 31-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, որոնողական աշխատանքների արդյունքում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրից 2.5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած ՊԲ զինծառայող 1998թ. ծնված Պարգև Նվերի Մարգարյանի դին»,–ասված է հաղորդագրության մեջ:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
ՄԻՊ–ն այցելել է զինվորական հոսպիտալ և տեսակցել Գեղարքունիքում վիրավորված զինծառայողներին