Արշակ Կարապետյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար

Նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է Արշակ Կարապետյանին նախարար նշանակելու հրամանագիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Արշակ Կարապետյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։ Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Կարապետյանին նշանակելու հրամանագիրը։
Նոր նախարարներ ու փոխվարչապետ. Փաշինյանը ՀՀ նախագահին առաջարկներ է ներկայացրել
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Արշակ Կաապետյանին նշանակել պաշտպանության նախարար»,–նշված է հրամանագրի մեջ։
Նշենք, որ Կարապետյանը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում էր նշանակվել 2021թ. հուլիսի 20-ին։
Սակայն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշժմամբ ազատվել էր այդ պաշտոնից։