ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Այսօր` օգոստոսի 2–ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 37-ամյա Արտակ Թորոսյանի վարած ЗИЛ և Երևանի բնակիչ, 19-ամյա Էդուարդ Ղարիբյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Opel-ը բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշին: Opel-ի վարորդ Ղարիբյանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: