ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. 24 ռուս դիվանագետներ պետք է ԱՄՆ-ի իշխանությունների պահանջով պետք է լքեն տարածքը մինչև սեպտեմբերի 3-ը այցագրերի ավարտի: Այս մասին National Interest ամսագրին հայտնել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։
«Գրեթե բոլորը կհեռանան առանց փոխարինման, քանի որ Վաշինգտոնը հանկարծակի խստացրել է վիզաների տրամադրման ընթացակարգը»,– ասել է նա:
Դեսպանը նշել է, որ աշխատակիցները ԱՄՆ-ում ստիպված են աշխատել աննախադեպ սահմանափակումների պայմաններում, թեև երկրի իշխանությունները հայտարարում են, որ անհրաժեշտ է զարգացնել կայուն և կանխատեսելի հարաբերություններ Ռուսաստանի հետ։
Դիվանագետը պնդում է, որ ամերիկյան իշխանություններն առանց բացատրության վերացնում են ռուս դիվանագետների հարազատների գործող վիզաները և ձգձգում են մուտքի թույլտվությունները:
«Արդյունքում իմ շուրջ 60 գործընկերներն իրենց ընտանիքի անդամների հետ չեն կարողանում հայրենիք վերադառնալ նույնիսկ խիստ անհրաժեշտության դեպքում», - ասել է դեսպանը:
Հունիսի 16-ին Ժնևում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի գագաթնաժողովից հետո կողմերը որոշել են երկխոսություն սկսել իրենց դիվանագիտական առաքելությունների աշխատանքի կարգավորման շուրջ: Սակայն, չնայած նախագահների հանձնարարությանը, այդ հարցով աշխատանքը բարդ է ընթանում։
Ռուսաստանը ԱՄՆ-ին առաջարկել է ընդհանրապես զրոյացնել փոխադարձ սահմանափակումները, սակայն Վաշինգտոնը հրաժարվում է դա անել։