Տոկիո–2020. Կարապետ Չալյանը պարտվեց կիսաեզրափակիչում

Չնայած ներդրած բոլոր ջանքերին` Կարապետ Չալյանը երկրորդ մրցափուլում կարողացավ հետ բերել միայն մեկ միավոր
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբիշները 77կգ և 97կգ քաշային կարգում որոշեցին եզրափակիչի մասնակիցներին։
Արթուր Ալեքսանյանը կրկին հաղթեց Տոկիոյում ու դուրս եկավ եզրափակիչ
77 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Կարապետ Չալյանը չկարողացավ հաղթահարել ղրղըզ Ակժոլ Մախմուդովին։ Ընդ որում` հայ ընբիշը մրցակցին հաղթելու հնարավորություն տվեց հաղթելու առաջին մրցափուլում, որում Մախմուդովը հաղթեց 6։1 հաշվով։
Չնայած ներդրած բոլոր ջանքերին` Չալյանը երկրորդ մրցափուլում կարողացավ հետ բերել միայն մեկ միավոր ու պարտվեց 2։6 հաշվով։
Հիշեցնենք` Չալյանը մեկնարկային գոտեմարտում 5։0 հաշվով հաղթել էր ուզբեկ Յալգասբայ Բերդիմուրատովին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Իսկ հետո 2։1 հաշվով հաղթել էր աշխարհի 2018-ի չեմպիոնին Ալեքսանդր Չեխիրկինի և դուրս եկել կիսաեզրակիչ։