ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ժամը 08:30-ի սահմանում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Դավթաշենի կամրջից քաղաքացի է նետվել։
Ոստիկաններն ու փրկարարները Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու դի:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: