Ո՞ւմ հետ կմրցեն Ալեքսանյանն ու Չալյանը. հայտնի են վիճակահանության արդյունքները

Ինչպես Արթուր Ալեքսանյանի, այնպես էլ Կարապետ Չալյանի գոտեմարտերը կկայանան օգոստոսի 2-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի վիճակահանությունը:
Վրացի երկու ձյուդոիստի հեռացրել են Օլիմպիադայից. ո՞րն է պատճառը
Օլիմպիական խաղերի պաշտոնական էջում հրապարկված արդյունքներից պարզ է դառնում, թե մեր երկու մարզիկները` Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանն ում հետ են սկսելու իրենց պայքարը։
77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարապետ Չալյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից և կմրցի ուզբեկ Ժալգասբայ Բերդիմուրադովի հետ:
Իսկ 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակիչ դուրս գալու համար կպայքարի Ղրղզստանի ներկայացուցիչ Ուզուր Ջուզուպբեկովի հետ:
Երկու գոտեմարտերն էլ կկայանան վաղը` օգոստոսի 2-ին:
Արցունք, ճիչ ու թենիսի կոտրված ռակետ. օլիմպիական խաղերի ամենավառ կադրերը