Թուրքիայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի հարավարևմտյան ափին 5.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է թուրքական «Anadolu» գործակալությունը ՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին առընթեր արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությանը:
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 07։31-ին` Մուղլա նահանգի Դաթչա շրջանի ափերի մոտ։ Օջախի խորությունը եղել է 14.85 կիլոմետր:
Սատկած կենդանիներ, մոխրացած տներ ու անտառներ. հրդեհի ճիրաններում հայտնված Թուրքիան
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Հունաստանի ափերի մոտ 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել