Թուրքիան իր քաղաքացու սպանության կապակցությամբ բողոքի նոտա է հղել Հունաստանին

Թուրքիան պահանջել է ձերբակալել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, ինչպես նաև փոխհատուցում տալ սպանվածի ազգականներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Անկարայում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել թուրք-հունական սահմանին Թուրքիայի քաղաքացու սպանության կապակցությամբ: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը։
Ադրբեջանը Ժիրինովսկու պատճառով նոտա է հղել ՌԴ ժամանակավոր հավատարմատարին
«Երեկ Էդիրնե նահանգում Հունաստանի տարածքից քաղաքացիական հագուստով անձանց արձակած կրակոցից սպանվել է մեր քաղաքացին։ Այդ կապակցությամբ այսօր մեր ԱԳՆ է կանչվել Թուրքիայում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, որին բողոքի նոտա է հանձնվել»,-հայտնել է գործակալության զրուցակիցը։
Ինչո՞ւ Ալիևը գնաց զոհողությունների, կամ այլևս Ադրբեջան չկա, կա Թուրքիա-1 և Թուրքիա-2
Նա հավելել է, որ Թուրքիան պահանջել է ձերբակալել և պատասխանատվության ենթարկել այդ հանցագործության մեղավորներին, ինչպես նաև փոխհատուցում վճարել սպանվածի հարազատներին:
Թուրքիայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել